15:53 , 28 դեկտեմբեր, 2013Lragir.am-ը գրում է.
Եգիպտոսում արգելված «Մուսուլման եղբայրներ» շարժման աջակիցները հրկիզել են իսլամական Ալ Ազհար համալսարանի երկու շենքեր, տեղեկացնում է BBC-ը: Հրդեհը բռնկվել է բիզնեսի և գյուղատնտեսության ֆակուլտետների շենքերում ոստիկանության և ուսանողների միջև սկսված բախումից հետո:
Երկրի մի շարք վայրերում տեղի ունեցած բախումների հետևանքով 3 մարդ է զոհվել:
Տեղեկացնենք, որ Ալ Ազհարը սուննի իսլամական խոշորագույն համալսարանն է և վերջին ամիսներին դարձել է ոստիկանության և իսլամիստ ուսանողների բախման թատերաբեմ: