Ցավում եմ, որ Թևան Պողոսյանի փոխարեն մանդատ չստացավ Ստյոպա Սաֆարյանը


15:45 , 28 դեկտեմբեր, 2013

Ցավում եմ, որ Թևան Պողոսյանի փոխարեն մանդատ չստացավ Ստյոպա Սաֆարյանը, քանզի վստահ եմ, որ նա լավ պատգամավոր է եղել և կլիներ`չնայած, որ մենք քաղաքական հակադիր բևեռներում ենք: Խորհրդարանին պետք են ինտելեկտուալ և քաղաքական պատկերացումներ ունեցող գործիչներ: Հույսս չեմ կորցնում, քանի որ «Ժառանգությունն» անկանխատեսելի խմբակցություն է, և հուսով եմ, որ 2014-ին, այնուամենայնիվ, Ստյոպան կդառնա պատգամավոր: