Թևան Պողոսյանին փոխարինողը


15:33 , 28 դեկտեմբեր, 2013

Թևան Պողոսյանին փոխարինողըSlqa.am-ը գրում է.

Այսօր հայտնի դարձավ ԱԺ «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը ԱԺ պատգամավորի մանդատը վայր դնելու մասին դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին: Այս մասին Թևան Պողոսյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարելով: Նշենք, որ Թևան Պողոսյանը ԱԺ պատգամավոր էր դարձել այն բանից հետո, երբ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյաննը վայր դրեց իր պատգամավորական մանդատը: Րաֆֆի Հովհաննիսյանը գլխավորելով Ժառանգության կուսակցության 2012 թվականի խորհրդական ընտրությունների համամասնական ցուցակը մեխանիկորեն ստացել էր ԱԺ պատգամավորի մանդատ, սակայն որոշում կայացրեց վայր դնել այն:

Այսօր էլ արդեն Րաֆֆի Հովհաննիսյանին ԱԺ-ում փոխարինողն է վայր դնում մանդատը և առաջ է քաշվում նրան փոխարինողի հարցը: Նշենք, որ 2012 թվականին «Ժառանգություն» կուսակցության կողմից ԿԸՀ ներկայացված համամասնական ցուցակում Թևան Պողոսյանին հաջորդում և 7-րդ տեղում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Մասիս Այվազյանը, ով, ի դեպ, նախորդում է Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Ստյոպա Սաֆարյանին, ով էլ իր հերթին ցուցակի 8-րդ տեղում է:

Ստյոպա Սաֆարյանը Slaq.am-ի հետ զրույցում ասաց, քանի որ Թևան Պողոսյանը «Ժառանգություն» կուսակցության անդամ չէ նա տեղյակ չի եղել պարտագամավորի մտադրության մասին, իսկ իր պատգամավոր դառնալու մասին էլ նշեց, որ ցուցակում Թևան Պողոսյանին հաջորդող այլ մարդ կա: Նշենք, սակայն, որ նախկինում մամուլը Թևան Պողոսյանի ԱԺ պատգամավոր դառնալու վերաբերյալ տարբեր տեսակետներ առաջ քաշեց, որոնցից մեկի համաձայն էլ Րաֆֆի Հովհաննիսյանին ԱԺ-ում հնարավոր էր փոխարիներ Ստյոպա Սաֆարյանը՝ ցուցակում 8-րդ տեղում լինելով հանդերձ: Մեր այն հարցին, թե ցանկություն ունի ԱԺ պատգամավոր դառնալու, Ստյոպա Սաֆարյանը վկայակոչեց երկու անգամ ԱԺ պատգամավոր առաջադրվելու իր նախաձեռնության փաստը:

Այսուհանդերձ պետք է նշել, որ «Ազատ դեմոկրատներ» և «Ժառանգություն» կուսակցությունը 2012 թվականի ԱԺ ընտրություններին մասնակցեց համատեղ ցուցակով, սակայն երկար ժամանակ չանցած նրանց դաշինքը տրոհվեց և ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունից Ազատ դեմոկրատները ներկայացնող պատգամավորները դուրս եկան խմբակցությունից: Հետաքրքրականն այն է, որ Ստյոպա Սաֆարյանին ցուցակում նախորդողը Ազատ դեմոկրատների ներկայացուցիչ է: