14:20 , 28 դեկտեմբեր, 2013
Emedia.am-ը գրում է.
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տեսախցիկներն այս անգամ տեսագրել են Կովկասյան հովազին ամբողջությամբ, որի գոյության նախանշաններն առկա էին դեռ 2012թ.-ից:
Ինչպես հաղորդում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կայքը, տեսագրությունից պարզ է դառնում, որ հովազը կորցրել է աջ ետին ոտքը: Չնայած վերքն ամբողջությամբ ապաքինված է, և կենդանին ակնհայտորեն կարողացել է գոյատևել ու որս հայթայթել, FPWC-ն այնուամենայնիվ խորհրդակցեց տեղական և միջազգային կազմակերպությունների համապատասխան մասնագետների հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ