13:17 , 28 դեկտեմբեր, 2013 Panorama.am-ը գրում է.
«Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը Panorama.am-ի թղթակցից իմացավ, որ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը որոշել է վայր դնել մանդատը:
Ս. Սաֆարյանը Panorama.am-ին ասաց, որ Թ. Պողոսյանի որոշման մասին տեղյակ չի եղել:
«Բացարձակապես տեղյակ չեմ, ինչ խոհանոցային խնդիրների մասին է խոսքը»,-ասաց Սաֆարյանը:
«Ժառանգության» համամասնական ցուցակում Թ. Պողոսյանին հաջորդում են «Ազատ Դեմոկարտներ» կուսակցությունից Մասիս Այվազյանը, այնուհետև Ստյոպա Սաֆարյանն է:
Հնարավո՞ր է, հենց Սաֆարյանը խորհրդարանում փոխարինի Պողոսյանին. «Չեմ ուզում ես որևէ մեկնաբանություն անեմ, որովհետև ահավոր տհաճ է»:
«Որևէ մեկնաբանություն այս պահին տալ չեմ կարող, մինչև Թ. Պողոսյանի հետ չխոսեմ, քանի որ հարցը նախապես չի քննարկվել»,-ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ