Էշթոնը դատապարտել է Բեյրութի ահաբեկչությունը


13:05 , 28 դեկտեմբեր, 2013

Lurer.com-ը գրում է.

Ինչպես հայտնում է Interfax.ru-ն, Եվրամիության արտաքին և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնն իր ցավակցությունն է հայտնել ուրբաթ օրը Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ընտանիքներին:

Էշթոնը կոչ է արել Լիբանանի իշխանություններին և լիբանանցի ժողովրդին միավորվել, համախմբվել, քանի որ միայն միասնականության շնորհիվ երկրում կվերականգնվի անվտանգությունը, և Լիբանանի քաղաքացին իրեն կզգա ավելի ապահով:

«Եվրամիությունը դատապարտում է Բեյրութի ահաբեկչությունը»,-հայտարարել է Էշթոնը: