Մեր կինոն. «Արամ»


13:31 , 28 դեկտեմբեր, 2013
Արամը ամերիկա-ֆրանսիական համատեղ գեղարվեստական ֆիլմ է՝ նկարահանված ռեժիսոր Ռոբերտ Քեշիշյանի կողմից։
«Արամ» ֆիլմը նկարահանվել է Bac Films, Canal+, Les Films A4, Studio Canal, Studio Images 8 հեռուստաընկերությունների մասնակցությամբ։ Ֆիլմը վարձույթ դուրս է եկել 2002 թվականի նոյեմբերին, իսկ 2003 թվականի հունիսի 29-ին ցուցադրվել է Մյունխենի կինոփառատոնում, որտեղ հաղթել է «Մեծ հույսեր» անվանակարգում։
2004 թվականի հուլիսի 2-ին ֆիլմը ցուցադրվել է հայկական «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում, որտեղ ներկայացված էր մրցույթի գրան-պրի անվանակարգում (գրան-պրի մրցանակը այդ տարի շնորհվել է Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմին)։ Ֆիլմի հեռուստատեսային պրեմիերան կայացել է 2008 թվականի ապրիլի 14-ին Հունգարիայում։
Սյուժե
Սարգիսյանների ընտանիքը երկար ժամանակ ապրում է Փարիզում, արդեն ետևում են մնացել ծանր ժամանակները, պատերազմը և իրենց պատմական հայրենիքը լքելը։ Բայց նախկին ցավը կրկին զգացնել է տալիս, երբ Փարիզում ահաբեկչական գործողության ընթացքում ծանր վնասվածք է ստանում ընտանիքի փոքր տղան՝ Լևոնը։ Իմանալով այդ մասին՝ ընտանիքի հայր Միհրան Սարգիսյանը, այդ սարսափելի ողբերգության համար մեղադրում է նրա մեծ եղբայր Արամին, և ստիպում է լքել հայրական տունը։
Տարիներ անց Արամը, ով մասնակցել է Արցախյան ազատամարտին, գաղտնի վերադառնում է Ֆրանսիա: Նա հանդիպում է փոքր քրոջ՝ Մելինեի հետ և պատմում նրան, որ որոշել է վրեժ լուծել ողբերգության համար, որը քայքայեց իրենց ընտանիքը։ Բայց Մելինեի հարսանիքի ժամանակ հայտնվում են մարդիկ ծայրահեղական ընկերությունից, ովքեր ուզում են հաշիվներ պարզել Արամի հետ ...
Դերասաններ
Սիմոն Աբգարյան-Արամ, Լյուբնա Ազաբել-Մելինե, Սերժ Ավետիքյան-Թալեաթ, Ալան Մոտտե-Միհրան Սարկիսյան, Մեթյու Դեմի-Լեւոն, Ժիլ Արբոնա-Պաուլ կրտսեր, Իզաբելլա Սադոյան-Անուշ, Օլիվեր Լուստաու-Մեհմեդ, Ժան-Իվ Շատլե-փաստաբան Կավեջյան, Մարկ Սամուել-Վարդան, Ֆաբիո Զենոնի-Վիրգիլ, Ժուլիեն Լամբրոչինի-Ստեփան, Սմաիլ Մեկկի-Ֆոդիլ, Սամիր Գեսմի-Սաադ, Մալիկ Ֆարաուն-Նիզամետդին: