Հաճույքով քարով կխփեի «Փոքրիկ զորավարը» ֆիլմի ռեժիսորի ու մտահղացման հեղինակների գլխին


12:44 , 28 դեկտեմբեր, 2013

Հիմա ասեմ, էլի կասեք՝ ասում ա:
Ինչ-որ մեկը «Փոքրիկ զորավար» անկապությունը տեսե՞լ է:
Հիմար ձևով նկարած ֆիլմ, որը ոչ մի գրավիչ բան չունի, ու բացի դա էլ, երևի կյանքումս տեսած միակ «ֆիլմն» է, որտեղ կենդանուն իրոք խփում են: Ու ամենավատն այն է, որ մի դեպքում կատվին խփողը փոքրիկ երեխա է: Կատվի դիմաց կեր են դնում, որ իրենց ուզած տեղում մնա ու խփում են:
Իսկ մյուս դեպքում հասուն դերասանի թեթև ձեռքով քար է շպրտվում շան ուղղությամբ:
Զզվելի է: 
Էդ քարը հաճույքով ռեժիսորի ու մտահղացման հեղինակների գլխին կտայի:  
Հոլիվուդը որ Հոլիվուդ է, երբեք, ոչ մի ֆիլմում կենդանուն վնաս չի տվել:
Ու ով կասի, որ խփելը եսիմ ինչ չի, թող ինքնակամ լքի ընկերներիս ցանկը: