Քաղաքացիական տոնածառ տեղադրելու թույլտվություն քաղաքապետարանը դեռևս չի տվել. Հրանուշ Խառատյանը հանդես կգա նոր առաջարկությամբ


12:28 , 28 դեկտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Ազգագրագետ, «Նախախորհրդարանի» անդամ Հրանուշ Խառատյանը Tert.am-ին տեղեկացրեց, որ քաղաքացիական տոնածառ տեղադրելու իր նախաձեռնությունը չի կարողանում դեռևս իրականացնել, քանի որ մինչ օրս սպասում է Երևանի քաղաքապետարանի պատասխանին:

Հիշեցնենք, որ նա առաջարկել էր Երևանում տեղադրել «քաղաքացիական տոնածառ», որից, որպես զարդարանք, պետք է կախվեին քաղաքացիների ցանկությունների գրառումներն այն մասին, թե ինչից կցանկանային ազատվել անցնող տարվա հետ և ինչ կցանկանային սկսվող տարուց։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ