Մալայզիացի գիտնականները չհալվող շոկոլադ են ստեղծել


10:32 , 28 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Մալայզիացի գիտնականները եկել են եզրակացության, որ կակոյի յուղի փոխարինող բաղադրիչը, որը ստացվում է մանգոյի սերմերի յուղից կամ արմավի ստեարինից (ճարպանման նյութ), կարող է շոկոլադին օգնել դիմանալ բարձր ջերմաստիճանին: Այս մասին գրում է Kedem-ը:

Գիտնականների խոսքով՝ այդ փոխարինողը կարող է թույլ տալ շոկոլադին չհալվել 37.5 աստիճան ջերմաստիճանում, մինչդեռ շոկոլադի հալման միջին ջերմաստիճանը 34 աստիճան է:

Կակոյի յուղի այդ փոխարինողը կարող է կիրառվել շոգ կլիմայով երկրների համար կայուն շոկոլադ արտադրելու նպատակով: