IKEA բրենդի հիմնադիր Ինգվար Կամպրադի բիզնեսի կանոնները


10:08 , 28 դեկտեմբեր, 2013

IKEA բրենդի հիմնադիր Ինգվար Կամպրադի բիզնեսի կանոններըLife.panorama.am-ը գրում է.

Ընտանիքը ընկերությունն է, իսկ ընկերությունը` ընտանիք:  

Ցավոք, ես շատ պարտություններ եմ ունեցել, շատ տխուր է, որ առաջին անհաջողություններս ինձ դաս չեղան: 
 
Ամենաարդյունավետ մեթոդը սեփական օրինակն է:   
 
Կարծում եմ` առանց անհաջողությունների չեք կարող հասնել ձեր նպատակին:  
 
Ես մինչ այսօր հիշում եմ այն հաճելի զգացումը, որ ապրեցի իմ առաջին շահույթը ստանալիս: Այդ ժամանակ ես հինգ տարեկան էի:  
 
Ձեռքբերումները պետք է պահպանել, սակայն երբեք չի կարելի դադարել նոր հնարավորությունների փնտրտուքը:  
 
Այն, ինչ լավ է մեր սպառողների համար, լավ է նաև մեզ համար:  
 
Սեփական կյանքը դեպի լավը փոխելու միակ միջոցը պայմանականություններից ազատվելն է:  
 
Ես հպարտ եմ նրանով, որ կարողանում եմ կով կթել և խոտ հնձել:  
 
Ես պահպանել եմ ինձ հարկավոր ապրանքն ավելի էժան գնով ձեռքբերելու սովորությունս: 
 
Ես հաճույք եմ ստանում բիզնեսով զբաղվելիս, սակայն ավելի շատ ինձ հաճելի է, երբ ուղեղումս նոր մտքեր են ծնվում: 
 
Ինչ որ բան ինձ միշտ հուշում է, որ այն, ինչ արել եմ այսօր, վաղն անպայման կատարելագործելու կարիք կունենա:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ