Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը` տնտեսագիտական համալսարանի միջադեպի առնչությամբ


23:39 , 27 դեկտեմբեր, 2013

Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը` տնտեսագիտական համալսարանի միջադեպի առնչությամբ168.am-ը գրում է.

Դեկտեմբերի 26-ին, երբ Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի էր ունենում բարձրագույն որակավորման հանձնաժողովի խորհրդի բաց նիստը, որի ընթացքում կայանալու էր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական գիտական թեզի պաշտպանությունը, խոչընդոտվեց այն լուսաբանելու նպատակով եկած լրագրողների աշխատանքը։ Խիստ դատապարտելի է այն, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչների մուտքն արգելափակելու նողկալի գործողություններում  ներգրավված էին նույն համալսարանի ուսանողները, ովքեր քաշքշել եւ վիրավորական արտահայտություններ են ուղղել լրագրողներին։ Տնտեսագիտական համալսարանի ղեկավարության փաստարկները, թե բուհն իր ռեժիմն ունի, եւ լրագրողներն այնտեղ ներկա գտնվելու թույլտվություն պիտի ունենան, որեւէ քննադատության չի դիմանում, քանի որ բաց միջոցառում կազմակերպելիս՝ բուհը պարտավոր էր դրան մասնակցելու հնարավորություն ապահովել բոլոր ցանկացողների, մասնավորապես, նաեւ լրագրողների համար։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ