23:31 , 27 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Նախկին ամուսիններ Օռլանդո Բլումն ու Միրանդա Քերը Սուրբ Ծնունդը միասին են տոնել:
Չնայած ամուսնալուծությանը՝ աստղային ամուսիններին հաճախ հնարավոր է միասին տեսնել: Նրանք ժամանակ են անցկացնում իրենց որդու՝ Ֆլինի հետ և մեծ ու երջանիկ ընտանիքի տպավորություն են թողնում:
Օրեր առաջ պապարացիները կարողացել են մի քանի նոր լուսանկարներ անել Նյու Յորքում: Հայտնի էր, որ Օռլանդոն և Միրանդան որոշել էին Սուրբ Ծնունդը միասին տոնել իրենց առանձնատանը՝ Ֆլինի հետ: