Բեյոնսեի նոր ալբոմը Billboard-ի հիթ-շքերթում առաջին տեղն է զբաղեցնում


22:16 , 27 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Բեյոնսեն արդեն երկրորդ շաբաթն անընդմեջ առաջին տեղն է գրավում ամերիկյան Billboard 200 հիթ-շքերթում, հաղորդում է Reuters գործակալությունը:

Նրա նոր ալբոմը Սուրբ Ծննդյան շաբաթվա ընթացքում վաճառվել է 374 հազար օրինակով: Ընդհանուր առմամբ դեկտեմբերի 13-22-ը երգչուհու նոր ալբոմի 991 օրինակներ են վաճառվել: 

Billboard-ում նշում են, որ այժմ Ռիհաննան ամենավաճառվող ռելիզների շարքում 12-րդ տեղն է զբաղեցնում, սակայն արդեն հաջորդ շաբաթ կարող է թոփ-տասնյակում հայտնվել: