19:56 , 27 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Պերուում Նոր տարվա նախաշեմին անցկացվել է ձեռնամարտերի ավանդական Տականակուի փառատոնը: Փառատոնին կարող է մասնակցել յուրաքանչյուր ցանկացող: Մարտերին հետևում են դատավորները, որոնց կայացրած որոշումները պարտվածները չեն կարող վիճարկել:
Հետաքրքիր է, որ մրցույթին մասնակցում են ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք, ընդ որում՝ նրանց կռիվներն առավել դաժան են: Սակայն, ինչպես ասում են իրենք՝ պերուացիները, ձեռնամարտերից հետո հակառակորդները հաճախ մոռանում են տարաձայնությունների մասին և ընկերներ են մնում: