19:49 , 27 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Սիրիայի զինված ընդդիմությունը պատրաստ է դադարեցնել մարտական գործողությունները սիրիական քաղաքներում, եթե այնտեղ տեղակայվեն միջազգային դիտորդներ: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Սիրիայի ազգային խորհրդի ներկայացուցիչ Մահմուդ Ալ-Համզան:
«Սիրիայի ազգային խորհուրդը և Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիան Սիրիական ազատ բանակի հետ կարող են դադարեցնել զինված գործողությունները որոշակի ժամանակով, սակայն պայմանով, որ Հոմսում, Հալեպում և այլ քաղաքներում կտեղակայվեն Արաբական պետությունների լիգայի և այլ երկրների դիտորդներ»,- ասել է Ալ-Համզան:
Նրա խոսքերով՝ միջազգային դիտորդների ներկայությունը երաշխիք կհանդիսանա, որ կողմերից ոչ մեկը չխախտի հրադադարը:
Նշենք, որ Սիրիայի ազգային խորհրդի հիման վրա ձևավորվել է Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիան, իսկ Սիրիական ազատ բանակը ՍԱԽ-ի մարտական թևն է: