21:21 , 27 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն նշել է, որ մեծ ակնկալիքներ ունի Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասից և կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավիից Բրազիլիայում կայանալիք «Մունդիալ-2014»-ի ժամանակ:
«Եթե Չավին շարունակի հանդես գալ նույն ոճով և ընդգրկվել «Բարսելոնա»-ի մեկնարկային կազմում, ապա, բնականաբար, ես մեծ հույսեր կկապեմ նրա հետ: Նույնը վերաբերում է նաև Կասիլյասին. նա խաղաժամանակ է ստանում «Ռեալ»-ում, առողջ է: Հետևաբար՝ նա կլինի թիմում:
Կարող եմ ասել, որ Դանիել Կարվախալը, Ինյիգո Մարտինեսը, Խեսե Ռոդրիգեսը և Ալվարո Մորատան պատրաստ են հանդես գալ Իսպանիայի հավաքականում»,- Դել Բոսկեի խոսքերը մեջբերում է AS-ը: