18:40 , 27 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Թուրք ժողովուրդը կանգնած է ընտրության առջև՝ շարունակել զարգացումը և կառուցել նոր Թուրքիա կամ դառնալ նախկին թույլ Թուրքիան: Այս մասին ասել է երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սաքարյա նահանգում ելույթի ժամանակ՝ փոխանցում է TRT Haber հեռուստաալիքը:
Էրդողանի խոսքով՝ կան ուժեր, որոնք ցանկանում են, որ Թուրքիան դառնա նախկինի պես: Նա նաև նշել է, որ եթե Թուրքիայում առկա է կոռուպցիա, ապա կառավարությունը վաղ թե ուշ կբացահայտի այդ ամենը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին կոռուպցիոն գործով Ստամբուլում և Անկարայում անցկացված հատուկ օպերացիայի արդյունքում 52 մարդ էր ձերբակալվել, այդ թվում՝ գործարարներ և երեք նախարարների որդիներ: