Սիրիայում կռվում են ԵՄ երկրների քաղաքացիություն ունեցող մի քանի հազար գրոհայիններ


17:19 , 27 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Բելգիայի պետական անվտանգության կառույցների տվյալներով՝ Սիրիայում «Ալ-Քաիդա»-ի կողմից կռվում է 4000-5000 ջիհադիստ՝ ԵՄ երկրների անձնագրերով՝ հաղորդում է Interfax-ը:

Սիրիայում ծայրահեղական իսլամիստների շարքերում կռվողների թվում կա 20 չեչեն, որոնք այնտեղ են մեկնել Բելգիայի տարբեր շրջաններից:

Բելգիայի ոստիկանությունը կարծում է, որ Սիրիայում իսլամիստների կողմից կռվում է բելգիական անձնագիր ունեցող 200 մարդ, որոնցից 20-ը զոհվել են: Հաղորդվում է նաև, որ բելգիացի մի խումբ ջիհադիստներ, որոնք պատրաստություն են անցել Սիրիայում, մասնակցել են Իրաքի տարածքում վերջին ահաբեկչություններից առնվազն մեկին:

Տվյալներ կան, որ բելգիացի ահաբեկիչները Սիրիայից անցնում են Թուրքիա և Լիբանան: