Ամերիկյան կինոակադեմիայի անդամները սկսել են ընտրել «Օսկարի» հավակնորդներին


16:30 , 27 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ամերիկյան կինոակադեմիայի անդամները (Academy of Motion Picture Arts & Sciences) ուրբաթ օրը սկսել են քվեարկություն՝ ընտրելու համար «Օսկար»-ի հավակնորդներին՝ հաղորդում է Variety-ն:

Նախնական թեկնածուների երկար ցուցակից հավակնորդների ընտրությունը կավարտվի հունվարի 8-ին: «Օսկարի» հավակնորդների ցուցակները կհրապարակվեն հունվարի 16-ին:

Քվեարկությունը, որի արդյունքում կընտվեն «Օսկարի» դափնեկիրները, կմեկնարկի փետրվարի 14-ին և կտևի մինչև փետրվարի 25-ը: 

«Օսկար»-ի 86-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 2-ին Լոս Անջելեսի Dolby Theatre-ում և կհեռարձակվի ուղիղ եթերով: