Ծանրամարտիկ Մելինեն մեկնաբանում է իր սեռափոխման հարցը. Իմ ապագայի հետ եք խաղում


13:46 , 27 դեկտեմբեր, 2013

Ծանրամարտիկ Մելինեն մեկնաբանում է իր սեռափոխման հարցըSlaq.am-ը գրում է.

ՀԱՕԿ-ի տարեվերջյան մրցանակաբաշխությունից հետո մամուլը ակտիվորեն սկսեց քննարկել ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի սեռափոխման հարցը: Շրջանառվում էր այն լուրը, թե իբր Մելինեն դարձել է Մելո և նույնիսկ հասցրել ամուսնանալ աղջկա հետ: Հարցը ճշտելու համար Slaq.am-ը զրուցեց ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի հետ, ով շատ բարկացած հերքեց այդ լուրերը.

«Նման բան չկա, դա ամբողջությամբ սուտ է: Խնդրում եմ անհապաղ հերքեք այդ լուրերը, այդպիսով իմ ապագայի հետ եք խաղում»:

Հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք արդեն ընտրյալ ունի.

«Ոչ, ես ընտրյալ չունեմ: Աղջիկ փախցնելու մասին լուրերն էլ սուտ են»,- ասաց Մելինեն: