22:06 , 27 դեկտեմբեր, 2013Մանչեսթեր Սիթիի պաշտպան Վենսան Կոմպանին հանդես է եկել հարցազրույցով՝ Անգլիայի պրեմեր լիգայի 18-րդ տուրում Արսենալին հաղթելուց հետո, որը ավարտվել է 2:1 հաշվով։
«Այդ 3 միավորը շատ կարևոր էր մեզ համար, քանի որ առաջնության ընթացքում ամենադժվար հանդիպումն էր մեզ համար։ Սուարեսի դեմ խաղալը ինձ համար ուղղակի հաճելի էր։ Ես ապրում եմ այդպիսի խաղեր խաղալու համար, և մենք պարտավոր էինք ողջունել իրար խաղից հետո։ Սուարեսը, ինչպես և ես, գնահատում է լավ խաղը։ Բոլոր ուժեղ ակումբներն էլ շատ դանդաղ սկսեցին առաջնությունը», Կոմպանիի խոսքերը մեջբերում են բրիտանական թերթերը։