12:08 , 27 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ամերիկացի գիտնականները մոտ են մալարիայի դեմ համընդհանուր պատվաստանյութի ստեղծմանը: Այս մասին ասվում է PLOS Pathogens գիտական ամսագրում տպագված հոդվածում:
Գիտնականներին մասնավորապես հաջողվել է պարզել, որ AMA1 սպիտակուցների «կոկտեյլը» օգնում է նվազեցնել հիվանդությամբ վարակման հնարավորությունը: Նշվում է, որ այդ սպիտակուցները խոչընդոտում են արյան բջիջում մալարիայի պլազմոդիումի հայտնվելուն:
Այդ «կոկտեյլի» առավելությունը կայանում է նրանում, որ AMA1 սպիտակուցի տարբեր տեսակներն արդյունավետ են մալարիայի տարբեր շտամների դեմ:
Այսպիսով՝ սպիտակուցի տարբեր տեսակների «կոկտեյլի» հիման վրա պատվաստանյութի ստեղծումը կօգնի ստանալ առավել արդյունավետ պաշտպանություն մալարիայից: