Պարոն Աբրահամյանը պետք է լրագրողներից ներողություն խնդրի երեկ Տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցածի կապակցությամբ


12:07 , 27 դեկտեմբեր, 2013

Վաղը Երեւանի Տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը լրագրողների Ամանորյա ընդունելություն է կազմակերպում Ազգային ժողովում: 

Կարծում եմ՝ պարոն Աբրահամյանը նախ պետք է լրագրողներից ներողություն խնդրի երեկ Տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցածի կապակցությամբ եւ լրագրողների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստի առիթով (ՔՕ, հոդված 164` նախատեսում է ազատազրկում՝ 3-ից 7 տարի ժամկետով) հանցագործության մասին հաղորդում ներկայացնի ՀՀ ոստիկանություն: