11:26 , 27 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Ժերար Դեպարդյեն դառնում է 65 տարեկան:
Չնայած նա այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չէ հայրենիքի՝ Ֆրանսիայի հետ, Նոր տարվա առաջին օրերին ելույթ կունենա Փարիզում՝ այն բեմում, որտեղ խաղացել է 9 տարի:
Դեպարդյեն Ֆրանսիայում ամենաճանաչված դերասանների թվում երկրորդն է՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
Բացի դերասանական կարիերայից՝ Ֆրանսիայում ծաղկում է նաև Դեպարդյեի բիզնեսը: Նա հաջողությամբ ղեկավարում է Փարիզում գտնվող իր ռեստորանները, ինչպես նաև ֆրանսիական գինեգործական տնտեսությունները: Առաջիկայում նա գինու բիզնեսով կզբաղվի նաև Բելգիայում: