10:24 , 27 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Թուրքիայի դատարանը վարչապետի որդու՝ Բիլալ Էրդողանի ձերբակալման օրդեր է տվել: Այս մասին գրում է թուրքական Radikal թերթը՝ վկայակոչելով Ստամբուլի դատախազությանը:
Թերթը գրում է, որ ավելի վաղ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ելույթներից մեկում հայտարարել է, որ թուրքական դատախազությունը մտադիր է ձերբակալել իր որդուն՝ այդ կերպ ճնշում գործադրելով կառավարության վրա: