09:36 , 27 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
600 տարվա մեջ առաջին անգամ 2013-ի փետրվարին ինքնակամ հրաժարական տվեց Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը՝ նրա նախորդները պաշտոնը զբաղեցրել են ցմահ: Կարդինալների կոլեգիան 266-րդ քահանայապետ ընտրեց Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս Խորխե Մարիո Բերգոլյոյին: Նոր Պապի անձը նույնքան հեղափոխական դարձավ ամբողջ աշխարհի համար, որքան նախկինի հրաժարականը:
Ֆրանցիսկոսը, հետևելով իր համեստությանը, հրաժարվեց բնակվել Պապերի համար նախատեսված պալատում, Հռոմում նա շրջում է էկոնոմդասի ավտոմեքենայով և ճաշի հրավիրում անօթևաններին: Բացառված չէ, որ Ֆրանցիսկոսը կարող է առաջընթացի հասնել միջքրիստոնեական հարաբերություններում՝ դառնալով առաջին պոնտիֆիկը, ով կհանդիպի համայն Ռուսիո պատրիարքի հետ:
Ֆրանցիսկոսը կարդինալների հատուկ խորհուրդ է ստեղծել՝ եկեղեցու կառավարմանն օգնելու համար: Նա դա բացատրել է նրանով, որ եկեղեցին պետք է բաց լինի «ժամանակակից աշխարհի, մշակույթի համար, ինչն անհնար է առանց ղեկավար մարմինների շրջանում բարեփոխումների»: Նրա կարծիքով՝ այսօր գլխավոր խնդիր է «վատիկանակենտրոնությունը»:
Ինչ վերաբերում է միջքրիստոնեական հարաբերություններին, ապա Ֆրանցիսկոսը եկեղեցիների պատմության մեջ կարող է դառնալ առաջին Պապը, ով կհանդիպի համայն Ռուսիո պատրիարքի հետ: