Թե էս սերունդն ինչի՞ քաղաքականացվեց :)


07:39 , 27 դեկտեմբեր, 2013

Բոլորս ունենք այնպիսի բարեկամներ, որ իրենց տեսնում ենք տարվա մեջ մենակ գերդաստանային լավ կամ վատ դեպքերի ժամանակ: Որպես կանոն` այդ բարեկամները մշտապես անհանգստացած են լինում քո ամուսնանալու հայոց խնդրով: Էսպիսի մի բովանդակալից զրույց էլ այսօր պատահեց`
Բարեկամ տատի- Տղես չե՞ս ամուսնանում:
Հրանտ- Էսօր չէ:
Բարեկամ տատի- Բայց թեկնածու կա՞:
Հրանտ- Չէ, բոլորը ինքնաբացարկ են հայտարարել:
Հ.Գ.- Սրտիս դարդ եղավ, էդ կնիկը չհասկացավ «ինքնաբացարկ»-ը որն է, թե էս սերունդը ինչի՞ քաղաքականացվեց :)