04:34 , 27 դեկտեմբեր, 2013
Երեկ փողոցում ընկերոջս հետ քայլում էինք: Հանկարծ տեսավ իր տղայի հետ միևնույն կուրսում սովորած մի տղայի... Կատաղած ասաց.
- Չեմ հասկանում, ինչո՞ւ պիտի մեր երեխեքը գնան բանակ, ծառայեն, իսկ էս օլիգարխի ու բ-ի տղեն Երևանի փողոցները չափչփի...
Հանգստացրեցի ընկերոջս.
- Լավ է, որ էս օլիգարխի ու բ-ի տղերքի նմանները չեն ծառայում... Պատկերացնո՞ւմ ես, թե ինչ փչացած բանակ կունենայինք...
Չգիտեմ, ընկերս ինձ հասկացա՞վ...