Հենրիխ Մխիթարյանը՝ լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու և հավաքականի խաղերի մասին


00:58 , 27 դեկտեմբեր, 2013

Հենրիխ Մխիթարյանը՝ լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու և հավաքականի խաղերի մասինLife.panorama.am-ը գրում է.

«Շատ մեծ անակնկալ էր ու մեծ պատիվ, որ հենց ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հայտարարեց իմ անունը: Միշտ չէ, որ ՈՒԵՖԱ-ի նախագահը քո անունն է հայտարարում»,-«Արմենիա» հեռուստաընկերության «Ֆուտբոլի ժամը» հաղորդման ժամանակ ասաց Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին տեղի է ունեցավ «ՀՖՖ մրցանակաբաշխություն 2013»-ը, որի ընթացքում հայտնի է  դարձել «Տարվա լավագույն մարզչի» և «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» անունները: Քվեարկության արդյունքներով 2013 թ. տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը: Հատուկ տեսաուղերձի ընթացքում ՈՒԵՖԱ-ի նախագահը բացել էր փակ ծրարը և հայերենով հայտարարել 2013 թ. տարվա լավագույն ֆուտբոլիստի անունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ