Նոր մանրամասներ` Լուիս Սուարեսի պայմանագրից. Սպորտ


00:31 , 27 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Հայտնի են դարձել նոր մանրամասներ հարձակվող Լուիս Սուարեսի` «Լիվերպուլ»-ի հետ կնքած պայմանագրից, հաղորդում է Mirror-ը:

Ուրուգվայցու համաձայնագրում որպես հրաժարագին նշված է 100 մլն ֆունտ ստեռլինգը: Սակայն եթե ֆուտբոլիստի տրանսֆերը ցանկանա ձեռք բերել անգլիական ակումբ, ապա հրաժարագինը կկազմի արդեն 130 մլն: 

Հիշեցնենք, որ, նախորդ պայմանագրի համաձայն, «կարմիրներ»-ը պետք է զիջեին Սուարեսի տրանսֆերը 40 մլն ֆունտ ստեռլինգի դիմաց ցանկացած ակումբի, բայց ակումբը հրաժարվեց բաժանվել նրանից, նույնիսկ երբ «Արսենալ»-ը նրանց կատարեց շռայլ առաջարկ` 40 մլն ու 1 ֆունտի չափով:

Սուարեսն Անգլիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 12 հանդիպումներում դարձել է 19 գոլի հեղինակ: