23:36 , 26 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Բրիտանական օդերևութաբանական բյուրոն մտադիր է եղանակի կանխատեսում առաջարկել տիեզերքում: Ենթադրվում է, որ նման կանխատեսումներ կիրականացվեն հաջորդ տարվա կեսերից` հաղորդում է «Ինֆորմինգ»-ը:
Կանխատեսման համակարգի շնորհիվ օդերևութաբանները կտեղեկացնեն մագնիսական փոթորիկների մասին, որոնք կարող են խափանել արբանյակային և նավիգացիոն համակարգերի, ինչպես նաև էլեկտրական ցանցերի աշխատանքները:
Հատկանշական է, որ սա կլինի երկրորդ նման օդերևութաբանական համակարգն աշխարհում: Տիեզերական եղանակի կանխատեսմամբ զբաղվում է ԱՄՆ-ի մթնոլորտային և օվկիանոսային հետազոտությունների ազգային վարչությունը: