Ինչպիսին մեծ մասամբ մեր պատկերացումներն են, այդպիսին էլ կլինեն մեր մտադրությունները


23:38 , 26 դեկտեմբեր, 2013

Ինչպիսին մեծ մասամբ մեր պատկերացումներն են, այդպիսին էլ կլինեն մեր մտադրությունները: Քանզի հոգին համակված է լինում այդ պատկերացումներով: Թող մենք մշտապես համակվենք ներքոհիշյալ պատկերացումներով: Որտեղ հնարավորություն կա ապրելու, այնտեղ էլ կարելի է եւ լավ ապրել…. Այնուհետեւ. յուրաքանչյուր բան ձգտում է նրան, ինչի համար ստեղծված է, իսկ նրանում, ինչին նա ձգտում է, իր նպատակն է: Բայց որտեղ յուրաքանչյուրի նպատակն է, այնտեղ էլ նրա օգուտն ու բարիքն են: Բանական արարածի բարիքը հաղորդակցությունն է: Իսկ որ մենք ստեղծված ենք հաղորդակցության համար, ապացուցված է վաղուց: Մի՞թե ակնհայտ չէ, որ ցածրակարգ արարածները ստեղծված են բարձրակարգերի համար, իսկ բարձրակարգերը`միմյանց: Շնչավորները բարձր են անշունչներից, իսկ շնչավորներից բարձրագույն են բանականները:

Սիրով՝ Տեր Հեթում քահանա Թարվերդյան: