Լոլիկի հյութն օգտակար է կանանց


23:14 , 26 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Օրական մեկ բաժակ լոլիկի հյութը կարող է կնոջ մոտ կանխարգելել կրծքագեղձի քաղցկեղի առաջացումը` հաղորգում է keder.ru-ն: 

Կանայք, որոնք պարբերաբար ըմպում են լոլիկի հյութ, ունեն ադիպոնեկտոն հորմոնի ավելի բարձր մակարդակ և պաշտպանված են տվյալ հիվանդությունից: Լիկոպինի այն քանակը, որը պարունակում է մեկ բաժակ տոմատի հյութը, մեծացնում է տվյալ հորմոնի մակարդակը 9 %-ով: Ընդ որում, դա ավելի նկատելի է ավելորդ քաշ չունեցող կանանց մոտ:

Մասնագետները լոլիկի հյութ չսիրող կանանց խորհուրդ են տալիս օգտագործել մակարոն՝ լոլիկի մածուկով, կամ օրական մեկ գդալ կետչուպ: Լոլիկը լիկոպինի լավագույն աղբույրն է, այն նաև ոչ մեծ քանակությամբ առկա է ձմերուկի, ծիրանի, գուավայի, վարդագույն թուրինջի մեջ: