Ինչպե՞ս են Մարտին Մկրտչյանն ու Հռիփսիմե Հակոբյանը նշելու Ամանորը


19:09 , 26 դեկտեմբեր, 2013

Esem.am-ը գրում է.

2013-ը երգիչ Մարտին Մկրտչյանի և երգչուհի Հռիփսիմե Հակոբյանի համար շատ կարևոր էր: Երկար տարիներ ընկերություն անելուց հետո ամռանը նրանք միմյանց հավերժ սիրելու երդում տվեցին և ամուսնացան:

Առաջիկա Ամանորը նրանց համար շատ կարևոր է, քանի որ առաջին անգամ են այն նշելու իրենց տանը` որպես ամուսնական զույգ: ESem.am-ի հետ զրուցում Հռիփսիմեն նշեց, արդեն զարդարել է տոնածառը: Հուսով է` կհասցնի զբաղվել նաև նախապատրաստական մյուս աշխատանքներն անել:

Ամանորի գիշերը զույգն աշխատանքի բերումով լինելու է Ծաղկաձորում: «Կարծում եմ` շատ ուրախ կդիմավորենք Նոր տարին, այնուհետև առավոտյան կվերադառնանք տուն»,- ասաց Հռիփսիմեն և հավելեց, որ շատ է սիրում Ամանորը, սակայն իր համար անընդունելի է տոների ընթացքում մարդկանց տնետուն գնալու ավանդույթը: Ըստ նրա` դա լարվածություն է ստեղծում, որը չի սիրում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ