19:03 , 26 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ուկրաինայի կառավարությունը նախատեսում է մոտակա ժամանակներս քննարկել Ռուսաստանի հետ Մաքսային միություն ստեղծելու մասին պայմանագիրը` հաղորդում է պարբերականը:
Հաղորդագրության համաձայն` ՄՄ-ին անդամակցելու մասին հարցն Ուկրաինայի կառավարությունը նախատեսում է քննարկել փետրվարի վերջին:Այս մասին վկայում է կառավարական գրաֆիկը, որի պատճենը գտնվում է պարբերականի տրամադրության տակ:
Կառավարության աղբյուրը հաստատել է լրագրողներին փաստաթղթի իսկությունը, սակայն նշել է, որ որոշում դեռևս չի կայացվել:
Փաստաթղթում, որի տակ երկրի վարչապետ Ազարովի ստորագրությունն է, նշվում է, որ կառավարության նիստերին կքննարկվեն ՄՄ միջազգային համաձայնագրերը, որոնց կարող էր միանալ Ուկրաինան: Ընդհանուր առմամբ հիշատակված է շուրջ 80 պայմանագիր: