18:50 , 26 դեկտեմբեր, 2013Պերսեպոլիս, Իրան

Այս հիասքանչ քաղաքի հիմնադիրը եղել է թագավոր Կյուրոս Մեծը: Այն հիմնադրվել է մոտավորապես մ.թ.ա. 560 թ.-ին: Դարերի ընթացքում քաղաքը ձեռքից ձեռք էր անցնում` ընդ որում իր ետևից միշտ պահելով մայրաքաղաքի և մեծ քաղաքի կարգավիճակը: Բայց արաբական նվաճումների ժամանակ Պերսեպոլիսն ամբողջությամբ ավերակների վերածվեց:
Եփեսոս, Թուրքիա

Հենց այս քաղաքում VI դարում կառուցվեց Արտեմիս լեգենդար տաճարը: Քաղաքը բարգավաճում էր այնքան, մինչև որ ելք ուներ դեպի ծով, իսկ երբ ջուրը սկսեց նահանջել քաղաքի շրջակայքից, առևտուրը աստիճանաբար դադարեց և դրա հետ մեկտեղ անհետացավ նաև փառահեղ քաղաքը՝ իր ետևից թողնելով միայն ավերակներ:
Պալենկե, Մեքսիկա

III-VIII դարերում Պալենկեն մեծ քաղաքական և մշակութային նշանակություն ուներ Մայանների քաղաքակրթության համար: Մինչև մեր օրերը բազմաթիվ շինություններ են պահպանվել, որոնց թվում են Արևի Տաճարը, Խաչի Տաճարը, Արձանագրությունների Տաճարը: Քաղաքն անկում ապրեց Կոլումբոսի ժամանումից որոշ ժամանակ առաջ՝ միջցեղային պատերազմների պատճառով:
Պոմպեյ և Հերկուլանում, Իտալիա

Հրաբուխի ժայթքման պատճառով ավերված այս երկու քաղաքները, թերևս, համարվում են ամենահայտնի անհետացած քաղաքները: Մ.թ.ա. 79 թ.-ի օգոստոսի 24-ին սկսվեց Վեզուվ լեռան աղետալի ժայթքումը: Բնակչության մեծամասնությունը հանկարծակիի էին եկել և չէին հասցրել փախչել, իսկ հետո քաղաքն ամբողջությամբ թաղվել էր հրաբխային մոխրի հաստ շերտի տակ: Հերկուլանումի բնակիչներին բախտը ժպտացել էր և մեծամասնությունը հասցրել էին փախչել:
Պետրա, Հորդանան

Հնում Պետրա քաղաքը գտնվում էր առևտրային ճանապարհների խաչմերուկում, ինչը նրան անհավանական հարստություն էր բերում: Սակայն ժամանակի ընթացքում հռոմեացիները յուրացրեցին ջրային ուղիները, ինչն էլ էականորեն թուլացրեց ցամաքային առևտուրը: Բնակիչները աստիճանաբար լքեցին քաղաքը, և այն անցավ Արաբական անապատի ավազների տակ: Ներկայումս այստեղ կարելի է տեսնել շատ լավ պահպանված հնագույն կառույցներ:
Անգկոր, Կամբոջան

Անգկորը IX-XV դարերի Քմերական կայսրության մայրաքաղաքն էր: Ներկայումս այն աշխարհի փառահեղ հնագույն տեսարժան վայրերից մեկն է: Այս քաղաք-տաճարի չափսերը 400կմ քառ. են: Անգկորը ապշեցնում է իր գեղեցկությամբ:
Սյուդադ-Պերդիդա, Կոլումբիա

Սյուդադ-Պերդիդա անվանումը իսպաներենից թարգմանվում է որպես «կորած քաղաք»: Այս քաղաքը մոտ 700 տարի ավելի հին է, քան հայտնի Մաչու-Պիկչուն: Սյուդադ-Պերդիդան 1972 թ.-ին հայտնաբերվել էր հանկարծակի՝ դամբարաններ փնտրողների կողմից: Դեպի քաղաք տանող ճանապարհը անչափ դժվար է և լավ ֆիզիկական պատրաստվածություն է պահանջում:
Մաչու-Պիկչու, Պերու

Հին Մաչու-Պիկչու քաղաքը 2007 թ.-ին ստացել է Աշխարհի նոր հրաշալիքի կոչումը: Քաղաքը ստեղծվել է մոտավորապես 1440 թ.-ին և բարգավաճել է մինչև բնակիչների խորհրդավոր և անակնկալ անհայտացումը՝ 1532 թ.-ը: Քաղաքը խուսափել է ավերածություններից, բայց բնակիչները անհայտ պատճառներով հեռացել են:
Չիչեն-Իցա, Մեքսիկա

Չիչեն-Իցան մայանների քաղաքակրթության ամենամեծ քաղաքներից մեկն է: Այն կառուցվել էր VII դարում, իսկ 1194 թ.-ին բնակիչները լքել են այն՝ նույնպես այնհայտ պատճառներով: Իսպանացի զավթիչները մեծ քանակությամբ ձեռագրեր են ոչնչացրել, ինչի հետևանքով հնագետները չեն կարողացել բացահայտել քաղաքի անկման իրական պատճառները:
Զանադու, Մոնղոլիա

Զանադուն լեգենդար մոնղոլական խան Հուբիլայի նստավայրն էր: 1275 թ.-ին Մարկո Պոլոն նկարագրել էր այս վայրը որպես հիասքանչ մարմարե դղյակ: Մինչև մեր օրեր հասել են միայն ավերակները:
Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ