18:06 , 26 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Էլիզաբեթ II-ի ծոռը, 6 ամսական արքայազն Ջորջը Ամանորին նորաձև էլեկտրոնային սարքերի փոխարեն կստանա իր հայրիկի՝ արքայազն Ուիլյամի հին խաղալիքները: Ավելի վաղ արքայազն Ուիլյամը հայտարարել էր, որ իր առաջնեկին թանկ էլեկտրոնային խաղալիքներ չի գնի, այլ կտա իր հները: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Խոսքը ձեռքով պատրաստված փայտե ձիու, զինվորիկների և ավստրալական պարկավոր առնետներ հիշեցնող ֆիգուրների մասին է:
Միացյալ թագավորությունում իշխող Վինձորների արքայատոհմը հայտնի է տնային տնտեսության վարման ծայրահեղ օգտավետությամբ: Այսպես, ԶԼՄ-ները հայտնում են, որ թագուհու ամուսինը՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպն իբրև թե նույն կոստյումը հագնում է 40 տարի, իսկ թագուհին քնում է կարկատած սպիտակեղենով: