17:19 , 26 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Անհայտ անձը փորձել է ավտոմեքենայով հաղթահարել Ելիսեյան պալատի դարպասները` հաղորդում է ITAR-TASS-ը:
«Պատահարն իրոք տեղի է ունեցել, սակայն ներկա պահին մենք չենք կարող մանրամասներ հաղորդել»,- նշել են Ելիսեյան պալատում:
Պատահարը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 10:30-ին:
ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն` ավտոմեքենայի վարորդը մոտեցել է դարպասներին` Ելիսեյան դաշտերի կողմից և մեքենայով մխրճվել է դարպասների մեջ: Ճաղավանդակները նկատելի վնաս չեն կրել, քանի որ մեքենան ընթացել է ոչ մեծ արագությամբ:
Նախնական տեղեկատվության համաձայն` վարորդը ձերբակալվել է դեպքի վայրում: Նա ծագումով Իտալիայից է: Նրա գործողությունների դրդապատճառն ամենայն հավանականությամբ բողոքն է ընդդեմ կառավարության մշակութային քաղաքականության: