17:06 , 26 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալությունը դատապարտել է օրինագիծը, որը կոչված է սահմանափակելու Մեծ Բրիտանիայում էմիգրանտների համար արտոնությունների հասանելիությունը: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի առաջարկած էմիգրացիոն օրենքները կարող են հանգեցնել փախստականների մարգինալացման և խափանել հեռանկարում նրանց ինտեգրումը ՝ կարծում է փախստականների հարցերով ՄԱԿ-ի հանձնակատր Անտոնիո Գուտերեսը:
Հանձնակատարն անհանգստություն է արտահայտել առ այն, որ փախստականներն ու ապաստան փնտրող անձինք կարող են տուժել խտրականությունից և իրենց իրավական կարգավիճակի տարընթերցումից:
Հավելյալ վարչական խնդիրները, որոնց կարող են բախվել էմիգրանտները, կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ՝ կարծում է Գուտերեսը:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն առաջարկել էր ԵՄ-ում աշխատուժի ազատ տեղաշարժի սահմանափակումներ ներմուծել և վերանայել ԵՄ-ի հիմնական դրույթներից մեկը՝ այսպիսով զսպելու «ընդարձակ միգրացիան», որը կարող է առաջ գալ բլոկին աղքատ երկրների միանալուց հետո: