«Ելք չկա» քրեական նոր դրաման շուտով մեծ էկրանին


16:48 , 26 դեկտեմբեր, 2013

2014 թվականի հունվարի 31-ին էկրան կբարձրանա «Ելք չկա» քրեական դևաման: Ֆիլմի նկարանահնումները մեկնարկել էին օգոստոսի վերջին և ավարտվել հոկտեմբերին: 

90 րոպե տևողությամբ կինոժապավենն այժմ վերջնական տեսքի է բերվում: 

«Ելք չկա»-ն կառանձնանա նրանով, որ կոմպոզիտոր էդմոն Մակարյանի հեղինակած երաժշտությունը ֆիլմում կհնչի երաժշտական նվագախմբի կատարմամբ:

Ֆիլմի նկարահանումները կատարվել են Հայաստանում և Վրաստանում: Նախաձեռնողներն առաջիկայում նպատակ ունեն ֆիլմը ցուցադրել Ռուսաստանում, Ղազախստանում և այլ երկրներում: