16:36 , 26 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Դեկտեմբերի 26-ին, ժամը 11.40-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վարդաշեն թաղամասի 12-րդ փողոցի թիվ 30 տան տանիքում:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.58-ին, մարվել` 12.21-ին:
Այրվել են Ա. Ե.-ին պատկանող տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 10 քմ: