Արմեն Աշոտյանը վերջ է դնում Տարոն Մարգարյանի պաշտպանության հետ կապված խոսակցություններին


16:15 , 26 դեկտեմբեր, 2013
ԿԳ նախարարը պատրաստ է զոհել իր պաշտոնը` հանուն գործադիր իշխանության արդյունավետության բարձրացման
ՀՀ կրթության և գիտության նախարար

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի այսօրվա պաշտպանության հետ կապված որոշ շրջանակներ, արդեն քանի օր է՝ կրքեր են փորձում բորբոքել:

Այս կապակցությամբ հարկ եմ համարում նշել, որ

1. Հայաստանում գործում է գիտական աստիճանների շնորհման համապատասխան կարգ, որով կորոշվի այս, ինչպես մնացյալ բոլոր պաշտպանությունների համարժեքությունը:
2. «Գիտականության» շահարկումը արվում է բացահայտ քաղաքական նկատառումներով, ինչը անթույլատրելի է այս ոլորտի համար:
3. Պաշտպանությունները տեսաձայնագրվում են՝ ըստ կարգի: Որևէ բան թաքցնելու իմաստ այս դեպքում էլ չկա:
4. Որոշ լրատվամիջոցների դժգոհություններին ի պատասխան ուզում եմ հարցնել: Հայաստանում տարեկան միջինը 500 պաշտպանություն է լինում: Եթե «գիտության ջահակիր» եք, ապա քանիսին եք ցանկացել մասնակցել և լուսաբանել:
5. Քաղաքականացված բեմադրությունները պահեք կրթության և գիտության ոլորտներից հեռու: 

Այս դեպքում էլ գիտական աստիճան շնորհելու հարցում ՀՀ ԿԳՆ լինելու է օբյեկտիվ և անաչառ: