16:12 , 26 դեկտեմբեր, 2013
Asekose.am-ը գրում է.
Դեկտեմբերի 28-ին կկայանա «Հայաստանի ձայնը» նախագծի երկրորդ եթերաշրջանի եզրափակիչ փուլը, որտեղ մնացած չորս մասնակիցներից ընտրվելու է մեկը` «Հայաստանի ձայնը»: Նախագծի մարզիչներն են ՀՀ վաստակավոր արտիստներ Հայկոն, Միքայել Պողոսյանը, երգչուհի Քրիստինե Պեպելյանը և ՀՀ վաստակավոր արտիստ, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը:
Օրեր առաջ մարզիչներից մեկի` Շուշան Պետրոսյանի հետ կատարված դժբախտ պատահարի հետևանքով, երգչուհին տեղափոխվել էր Նաիրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Ըստ բժիշկների` նրա կյանքին վտանգ չի սպառնացել, այս օրերի ընթացքում ստացել է համապատասխան բուժում, իսկ այսօր արդեն պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ