14:41 , 26 դեկտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանն այն կարծիքին չէ, որ 2013 թվականին միայն բացասական բաներ են եղել: Լրագրողների հետ հանդիպմանը նա նկատեց, որ դրական բաներ էլ են եղել:
«Եկեք օբյեկտիվ լինենք»,-դիմելով քննարկման մասնակից ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանին ու ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանին ասաց դաշնակցական Մինասյանը:
«Լավը ո՞րն է»,-արձագանքեց Խաչատյանը:
«2013-ի ընթացքում որոշ օրենքներ են ընդունվել, որոնք մեղմել են թե դատավարական օրենսդրության հետ կապված, թե լիցենզավորման գործընթացներում, գիլյոտինով որոշ թեթևացումներ եղել են»,-մատնանշեց Մինասյանն ու կարևորեց միասնական վարձատրության համակարգի ներդրումը հանրային ծառայությունների ոլորտում, նկատեց, որ այն դեռ բարեփոխման կարիք ունի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ