Որտեղի՞ց Գալուստ Սահակյանի որդիներին 196 միլիոն դրամ


14:09 , 26 դեկտեմբեր, 2013

Վայ, Գալուստ, դու Գալուստ, ախր շատ դոդ բիձա ես, էլի: Ասենք, քեզ ո՞վ ա խնդրում, որ շաբաթը երեք անգամ հարցազրույց տաս ու ամեն տալուց էլ մի բան դուրս տաս, որ հետո էլ բոլորի ուշադրությունը քո վրա սևեռվի ու հարցեր ծագեն:
Այ օրինակ, որ էս երկու օրը էդքան չմտմտայիր, մեկ էլ տեսար լրագրողները չէին անդրադառնա քո երկու որդիների զբաղեցրած պաշտոններին ու կուտակած ունեցվածքին, բայց դու դա չարեցիր, ու հիմա, ի թիվս այլ հարցերի, ստիպված ես լինելու նաև պատասխան տալ, թե այդ ի՞նչ տաղանդի շնորհիվ են քո երկու որդիները, որոնք երկուսն էլ քաղծառայող են (մեկը ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետն է, իսկ մյուսը` ՀՀ Առողջապահության փոխնախարար) իրենց բանկային հաշիվների վրա ընդամենը մեկ տարվա մեջ ավելացրել ընդհանուր առմամբ համարյա 50 միլիոն դրամ, իսկ նրանց երկուսի բանկային միջոցները 186 միլիոն դրամ է կազմում (էդ մենակ այն, ինչ երևում է):
Բացատրիր Գալուստ, արդյո՞ք այս կես միլիոն դոլարն ու երկու յուղոտ պաշտոնները այն գինը չեն, որի համար դու վաճառել ես հոգիդ ու դարձել ես ազգի թշնամի: Ու դու դեռ համարձակություն ես ունենում կոչ անելու, որպեսզի նայենք քննադատող մարդկանց նախնիների անցյալը,,, բա քո թոռները մե՞ղք չեն... իրանց նախնիներին նայելիս պարզվելու է, որ հա՛մ պապաներն են կաշառակեր ու ժողովրդի արյուն ծծող եղել, հա՛մ էլ պապիկը: Ամոթ ա Գալուստ, գոնե այսքանից հետո գետինը մտնես ու էլ ձեն չհանես: