13:42 , 26 դեկտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
ՀՀ կառավարությունն այսօր հաստատեց Զվարթնոց օդանավակայանի համար մշակված նոր «Մաստեր Պլանը», ըստ որի 102 մլն դոլարի ներդրումներ կկատարվեն օդանավակայանի պայմանների բարելավման և նոր շենքի համար:
Նախագծի մասին վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ այդ ներդրումները մի կողմից հնարավորություն կտան բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը, զարգացնել տուրիզմը և պահպանել այն, որպեսզի օդանավակայանը լինի լավագույնը: «Սա մեզ համար գերակա խնդիր է, և մենք չենք կարող թերագնահատել օդանավակայանի կարևորությունը»,-ասաց նա:
Քաղավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսիսյանի ներկայացմամբ՝ հիմնական ներդրումները կուղղվեն նստեցման հատվածի ընդլայնմանը. նստեցման ելքերի քանակը կավելանա ևս չորսով: Ընդհանուր առմամբ օդանավակայանը կունենա 10 նստեցման ելք, կառամատույցի ամբողջ մակերեսը 50 քառ մետրով կավելանա, որոնց համար ընդհանուր ծախսերը կկազմեն 40 մլն դոլար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ