13:12 , 26 դեկտեմբեր, 2013Քիչ, շատ քիչ է մնում մինչև Ամանոր....
Տոնածառն արդեն զարդարված է, նվերներն` ընտրված, երազանքներն էլ սպասում են իրենց ժամին, որ իրականանան...
Սիրում եմ Ամանորի հետ կապված ամեն ինչ`փողոցների լուսավորությունից մինչև ամանորյա ֆիլմերն ու մուլտֆիլմերը, ամանորյա տրամադրությունն ու տոնածառի հին խաղալիքները, նարնջագույն բոլոր մրգերն ու Coca cola-յի ամանորյա գովազդը, ամանորյա բոլոր երգերն ու շնորհավորանքներով հեռախոսազանգերը...
Զարդարում էի տոնածառն ու նայում ռուսական «Тариф Новогодний» ֆիլմը` «Ես ձեզ չեմ ճանաչում, դուք ինձ չեք ճանաչում, ես ուղղակի զանգել եմ ձեզ ասելու` Շնոր-հա-վոր!!!»:
Ֆիլմի հերոսի նման ես էլ, շատերին, ովքեր հիմա կարդում են իմ բլոգը, չեմ ճանաչում....բայց ուզում եմ ասել` Շնոր-հա-վոր:
Բոլորովին նշանակություն չունի` հին տարի-նոր տարի, ուղղակի ևս մեկ հնարավորություն իրար ավելի շատ սիրելու, ներելու, ավելի լավը դառնալու:
Ուզում եմ, որ բոլորիս Ամանորյա երազանքն իրականանան, իսկ ավելի շատ, ուզում եմ, որ բոլորս Ամանորյա երազանք ունենանք:
Ուզում եմ ավելի անհոգ լինենք ու շատ ժպտանք: Շնոր-հա-վոր!!!
Հ.Գ. Տարվա ընթացքում, բլոգի հետ կապված շատ անսպասելի ու լավ բաներ եղան, որոնց մասին դեռ կգրեմ: 2013-ին երևի թե էլ չեմ հասցնի, բայց անպայման դրանց մասին կպատմեմ 2014-ին: ))
Հիմա ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ շատ սիրելի ընկեր Յեղիա Ներսեսյանին, որ նկարեց այս շարքը: Ես վաղուց ուզում էի նման շարք ունենալ և փաստորեն, սա էլ փոքրիկ երազանք էր, որ հասցրեց իրականանալ այս տարի: Շնորհակալ եմ))
Անչափ շնորհակալ եմ երկու շատ գեղեցիկ աղջիկներին` Լուսինե Հովհաննիսյանին և Տալիթա Բաղդասարյանին, որ ինձ շատ օգնեցին այս տարի:
Շնորհակալ եմ Դավիթին և իմ քույրիկներին, ուղղակի, որովհետև նրանք կան: ))
Վերջ: Կհանդիպենք 2014-ին: ))))))))))))