12:03 , 26 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը գովեստի խոսքեր է հասցեագրել իր խաղընկերոջը` Քրիշտիանու Ռոնալդուին և հույս հայտնել, որ «արքայական ակումբ»-ի հարձակվողը կստանա «Ոսկե գնդակ»-ը:
«Ո՞վ է ստանալու «Ոսկե գնդակ»-ը: Քրիշտիանուն, իհարկե: Ես հուսով եմ, որ այդպես կլինի: Նա արժանի է այդ պատվավոր մրցանակին»,- Marca-ն մեջբերում է Մոդրիչի խոսքերը:
Հիշեցնենք, որ մրցանակի հավակնորդ են նաև Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին և «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին: