Գերմանացիները խաղում են ինչպես բրազիլացիները


16:32 , 26 դեկտեմբեր, 2013

image

 Ինչպես հայտնում են գերմանական թերթերը, Ֆուտբոլի Արքա Պելեն չի թաքցրել այն միտքը, որ վախենում է Գերմանիայի հավաքականի խաղից։ Պելեն նշել է, որ Յոախիմ Լյովի թիմը իրեն է հիշեցնում Բրազիլիայի հավաքականին։
 «Ես շնորհավորում եմ Գերմանիայի հավաքականին գեղեցիկ խաղի համար։ Գերմանացիները խաղում են բրազիլական ոճով, և 2014 թվականին բրազիլացիներին դժվար մրցաշրջան է սպասվում։ Դրա համար ես խնդրում եմ գերմանացիներին շատ ուժեղ չխաղալ։ Ես մախթում եմ Գերմանիայի հավաքականին հաղթանակ, բայց միայն 2018 թվականի աշխարհի առաջնության ժամանակ»,-հայտարարել է Պելեն։